Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան

Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան
 

Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովները ստեղծվում են առաջին նստաշրջանում ԱԺ որոշմամբ: 

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Որոշման նախագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: 

Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ:

«Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի 64 անդամ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12  անդամ, նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանել՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,- հայտնեց Ջուլհակյանը:

Այնուհետև քվեարկության դրվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց 60 կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 15 ձայներով: 

Որոշումը մտավ ուժի մեջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան