Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին

Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին
Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին

Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում խմբակցության որոշում ունենք, որ բավարար ձայներ տրամադրենք։ Այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ հիշեցնելով, որ կարող էին նաև չընտրել, և ընդդիմությունը ստիպված լիներ երկրորդ, երրորդ անգամ թեկնածու առաջադրեր։

Նա նաև հայտարարեց, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրելու է Արամ Վարդևանյանին, և որ խմբակցության ներսում է որոշվել, թե ովքեր են լինելու ընտրողները:

Լրագրողի հարցին՝ դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնելու հարցում, Մանավազյանը պատասխանեց՝ նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը:

«ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որպեսզի Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները: Չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին՝ դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են, և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- ասաց նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին