Մեդվեդևը սպառնում է Հայաստանին
«Հայաստանը կարող է կիսել Վրաստանի ճակատագիրը, եթե Երևանը շարունակի Արևմուտքի հետ կապերի սերտացման ուղղությամբ ընթանալը», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Նրա խոսքով՝ երբ արևմտյան երկրները կորցնեն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, նրանք կարող են հրաժարվել իրենց խոստումներից, մինչդեռ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է հանգեցնել խորը ներքին ճգնաժամի։

















