Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Արման Եղոյանը՝ ընդդիմությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Արման Եղոյանը՝ ընդդիմությանը

Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Արման Եղոյանը՝ ընդդիմությանը
 

Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, բայց մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց, որը հազարավոր թելեր ունի կապված, և եթե այդ թելերից 1-ը, 2-ը, 3-ը կտրես, այդ ցանցը մի քիչ կարող է թուլանալ, բայց չի պատռվի, իր կենսականությունը չի կորցնի: Այդ մասին ԱԺ՝ օգոստոսի 7-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության տարբերություններին:

«Մենք չենք ասում՝ ա՛ռ քեզ կոմբայն, տո՛ւր մեզ իշխանություն: Մենք այդպես չենք ասում: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, կոմբա՞յն է պետք, ուրեմն պետք է աշխատենք բոլորով, ստեղծենք արժեք, ձեր գեներացրած հարկերով գնանք և գնենք կոմբայն, տանք ձեզ, մյուս տարի ավելի արդյունավետ աշխատեք, նոր հողեր մշակեք, նոր հողերով նոր արժեք և այդպես շարունակ:

Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ: Սա ֆունդամենտալ տարբերություն է: Դուք ուզում եք մարդկանց վարձով՝ որպես ժողովուրդ գործի ընդունել, ասել, ա՛յ, դուք կլինեք մեր ժողովուրդը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը ժողովրդին ասում է՝ մենք ձեզ կապահովենք գործով, դուք մեզ՝ ձայներով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Արման Եղոյանը՝ ընդդիմությանը