ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռք բերում և  իրացնում է թմրանյութ։
 
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատվել է, և օգոստոսի 1-ին՝ ժամը 17․35–ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում երիտասարդը ձերբակալվել է։ Նույն փողոցում կայանված նրա ավտոմեքենան վերցվել է հսկողության տակ, իսկ նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
 
«Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաև՝ գաղտնի փականով դանակ:
 
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրեր այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, և իրեն պատկանող «Տեսլա» մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակությամբ փաթեթներ:
 
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդանուր քաշը կազմեց 12 գրամ։
 
Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց «Տեսլա» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով ևս 55 փաթեթ, նաև՝ էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն և փայլաթիթեղի գլանափաթեթ»,- ասված է հաղորդագրությունում։
 
Նախաքննությունը շարունակվում է։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ