Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը.

Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը.
Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը

Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում:

Աբրահամյանի խոսքով՝ նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության ու բարձր պատասխանատվության վրա:

2009-ին ավարտել է  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավաբանական ֆակուլտետը՝ քրեական իրավունք և քրեական դատավարություն մասնագիտացմամբ, 2011-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2013-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2014-ին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական)  համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Վարդևանյանը 2014 թվականին ավարտել է Հայաստանի փաստաբանների դպրոցը, ունի փաստաբանի որակավորում, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Ունի պետական ու մասնագիտական գործունեության հարուստ փորձ: 

2013-2019 թվականներին զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ, եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, ինչպես նաևՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս: 

2024-2016-ին եղել է ՍԴ նախագահի խորհրդական: 2016-2017-ին եղել է վարչապետի օգնական,2017-2018-ին՝ վարչապետի ավագ օգնական: 

Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 2022 թվականին վայր է դրել մանդատը:

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը.