ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ.Արման Եղոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ.Արման Եղոյան

ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ.Արման  Եղոյան
 

Համոզված եմ, որ ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է: Շատ-շատ նուրբ, շատ զգույշ կլինեք դուք բոլորդ, մենք էլ, ի դեպ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք՝ Մուշ, Արդահան, Կարս, Ադանա..., ինչքան խոսքը կտրում է, կարող է գնալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Ո՞րն է սրա պատճառը: Պատճառը հետևյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը: Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ: Դրա համար դուք (մե՛նք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, դուք՝ այլ պատճառով) չեք ասի, որովհետև դա էդ ճարտարապետության մասը չէ: Իսկ Թուրքիայի հետ, խնդրե՛մ, ինչ ուզում ես ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մասնագիտական էս-էն-էն:

Իսկ Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որովհետև այդտեղ իրենք այլ հարաբերություններ ունեն, իսկ Թուրքիայի հետ՝ այլ հարաբերություններ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արման Եղոյանը ընդդիմադիրների կողմից քննադատության էր ենթարկվել, երբ իր ելույթներից մեկի ժամանակ, անդրադառնալով ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածքների պատկանելության վերաբերյալ քննարկումներին, նշել էր. «Երբ գա վրաստանցի պատգամավոր, ասի՝ Տաշիրն իմ հայրենիքն է, որովհետև այսինչ թվականին եղել է Վրացական թագավորության մաս, ի՞նչ կասեք։ Ո՛չ, Լոռին հայկական է, որովհետև ՀՀ-ի մեջ է։ Բա ձեզ թվում է՝ գնաք թուրքերին ասեք՝ Ադանան մեր հայրենիքն է, եթե անգամ ցույց էլ չտան, ի՞նչ պիտի անեն, մտածեն։ Ձեզ թվում է՝ մենակ մե՞նք ունենք պատմական պետություններ, մյուս ազգերը չե՞ն ունեցել պատմական պետություններ»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ.Արման Եղոյան