8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Վահագն Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Վահագն Ալեքսանյան

Հրապարակվել է: 17:18, 4 Օգոստոս 2026
8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Վահագն Ալեքսանյան
 

Նախորդ տարիների ընթացքում մենք մի շարք հաջողություններ ենք ունեցել, մենք ֆանտաստիկ հաջողություններ ենք ունեցել նախորդ տարիների ընթացքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ հաջողություններից են թոշակների բարձացումը, հարյուրավոր դպրոցների և ճանապարհների կառուցումը, նոր զինատեսակների ձեռքբերումը, ՀՀ-ում ԱԹՍ-ների արտադրության մեկնարկը, նաև սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չի եղել:

Բաժանորդագրվիր Telegram-ում

«8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել: 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում է, որ վերջնական լուծում է տրվել մի կարևոր հարցի՝ ո՞րն է մեր հայրենիքը: 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում է, որ տեղի է ունեցել առաջին լուրջ քաղաքական բանավեճը, և առաջին լուրջ քաղաքական հակամարտությունը: Մինչև դա տեղի ունեցածի մասին մեր թիմակիցները, նաև վարչապետը շատ հաճախ ասում են՝ մենք բոլորս եղել ենք Դաշնակցության տարբեր թևերի ներկայացուցվիչներ»,- ասաց նա:

Անդրադառնալով 9-րդ գումարման խորհրդարանին՝ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այս խորհրդարանում մի կարևոր բան կարող են լուծել: Նա նկատեց՝ բանավեճ կա կողմերի միջև, այն մնալու է, բայց արձանագրեց, որ դա ընթանում է մեղմ տոնայնության մեջ, այլ բառամթերքով, և որ դրա համար ուրախ է, ապա դիմելով խորհրդարանականներին՝ ասաց՝ եկեք այդ ոճը պահենք:

«Եթե այս ոճը պահենք, մենք խորհրդարանի վարկանիշի առումով շատ լուրջ աճ կգրանցենք մեր քաղաքացիների շրջանում»,- ասաց նա:

Կիսվել:

Կարևոր

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 365.98
EUR/AMD 421.76
RUB/AMD 4.56
BTC/USD 64,065
ETH/USD 1,872
SOL/USD 73.77

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ