Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Տարոն Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Տարոն Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին

Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Տարոն Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին
 

Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ, մեղմ ասած, ես հաշտ չեմ: Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ Լևոն Քոչարյանի հայտարարություններին, բայց էլի այդ աթոռները դատարկ են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

«Այդ մարդկանց մոտ սովորություն է՝ գան, արագ հայտարարություններ անեն, արագ լքեն դահլիճը, որպեսզի չլսեն իրենց հայտարարություններին արված պատասխանները: Թերևս ստիպված եմ երկխոսել վերջիններիս աթոռների հետ: Ճար չկա ուրիշ»,- հայտարարեց Չախոյանը: 

Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը հպարտանում է, իսկ ինքը փորձում է հասկանալ՝ ինչի՞ համար է հպարտանում՝ Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի, «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության համա՞ր է հպարտանում, էն քաղաքական սպանությունների ու հետապնդումների համա՞ր է հպարտանում:

«Ափսոս, դահլիճում չէր, հուսով եմ՝ կարձագանքեր տեղից»,- ասաց Չախոյանը:

Նա անդրադարձավ նաև ընդդիմության՝ ՔՊ խմբակցության պատգամավորներին կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրելու վերաբերյալ հայտարարություններին: 

«Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք: Ձեր կողքը նստած է Լևոն Քոչարյանը, ու  հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, էսօրվա օրով մեղադրվում է ապօրինի հարստացման համար: Դատախազությունը 200 միլիոն դոլարի գույք է պահանջում Ռոբերտ Քոչարյանից»,- նշեց նա՝ հավելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ինչի՞ մի օր հարց չեն տվել Քոչարյանին՝ ո՞նց եղավ, որ նախագահի 400 հազար դրամ աշխատավարձով Աֆրիկայում դարձար ոսկու հանքի տեր, Հունաստանում՝ առանձնատան տեր:

«Բա մի հատ հարց չե՞ք տալիս ձեր առաջնորդին, փորձում եք կոռուպցիա փնտրել մեր մեջ»,- ասաց պատգամավորը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Տարոն Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին