Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին

Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին
Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ընտրակեղծիքների մեղադրանքներին:

«Ընտրակեղծիքների հետքը գիտե՞ք որն է. դուք եք, որ նստած եք էս դահլիճում, որովհետև ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ, ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ հնարավոր է եղել վերագործարկել ինչ-որ չափով այդ համակարգն այս ընտրություններում՝ փող բաժանելու, մարդկանց տեռորի ենթարկելու  միջոցով ձայներ հավաքել և հայտնվել խորհրդարանում՝ շարունակելու համար սպասարկել օտարերկրյա շահերը և շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն:

Հիմա էլ եկել եք, Ծառուկյանի ապօրինի գույքն եք պաշտպանում: Պարո՛ն Քոչարյան, գալիս-խոսում եք, գնում եք ու չեք լսում ձեր ասածի արձագանքները ու ստեղ ասում եք՝ ուրիշ հարթությունում մենք կլուծենք էս հարցը, որ իմ հոր մասին էսպիսի բան եք ասում: Նախ՝ մենք ձեր հոր մասին չենք ասում, մենք ասում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանի, որը, այո, ձեր հայրն է, բայց դուք նրա խմբակցության պատգամավորն եք ու ստանձնել եք այն քաղաքական պատասխանատվությունը ու շարունակում եք այն քաղաքական հետագիծը, որը ձեր հայրն է ունեցել:

Ու հիմա որ ասում եք՝ ուրիշ հարթությունում այդ հարցը կլուծենք, ուրիշ որտե՞ղ: Կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում: Ոնց-որ դա է հարցեր լուծելու ձեր ձևը՝  Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով:

Ո՞ւմ եք դուք ընդհանրապես գժի տեղ դրել»,- հայտարարեց նա՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին