Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
 

Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:

Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ:

Նրա խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը: 

«Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ՝ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ և այլն, բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:

Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին ու երևի հույս ունի՝ երիտասարդները, որոնք չեն ապրել այդ օրերին, պետք է լսեն ու հավատան իրեն: 

«Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել կամ ձեր տանը էն ժամանակ Հ1-ն է միացած եղել, այն ժամանակ էլ «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունը տենց հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց ԱԺ նախագահը՝ ներկայացնելով 2008-ի մարտի 1-ի առավոտյան ժամը 06.00-ի դեպքերը: 

Նրա խոսքով՝ առավոտյան այդ ժամանակ մարդիկ եղել են քնած:

«Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- դիմելով պատգամավորին՝ հավելեց Ռուբինյանը՝ տեղի ունեցածը խնդրելով համեմատել վերջին տարիների իրադարձությունների հետ: 

Նրա խոսքով՝ վերջիններս քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում են նորմալ:

«Սա խնդիր է, պարո՛ն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, ուր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեն: Ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին