Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին:

Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին:
Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Կնյազ Հասանովին նիստերը փայլուն վարելու համար, ապա շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և իր օգտին քվեարկելու համար:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, և ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին, և ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար»,- ասաց ԱԺ նորընտիր նախագահը, ապա դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց՝  այն փաստը, որ նրանք չեն քվեարկել իր օգտին, ոչինչ չի նշանակում իրենց հարաբերություններում:

«Ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց 63 կողմ և 28 դեմ ձայներով:

Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին: