Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Վահագն Ալեքսանյանը՝ Ռուբեն Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Վահագն Ալեքսանյանը՝ Ռուբեն Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին

Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Վահագն Ալեքսանյանը՝ Ռուբեն Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին
 

Հարգելի՛ գործընկերներ, անկեղծ ասած, երեկ մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, և դա տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է: Այս խոսքերով իր ելույթը խորհրդարանում սկսեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Շատ ա ձեզ սազում, տիկին Խամոյան»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Խամոյանին:

Պատգամավորն այնուհետև անդրադարձավ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչող քննադատական մեկնաբանություններին՝ կապված նրա՝ Թուրքիայում լինելու հանգամանքի հետ, որը, ըստ նրա, ընդդիմությունը ներկայացնում է որպես ապոկալիպտիկ իրողություն:

«Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ, որ դա ձեզ լավ տեղ չի տանելու»,- ասաց Ալեքսանյանը՝ նկատելով, որ նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ ընդդիմադիրները չօգտվեցին իրենց խորհուրդներից:

««Պատիվ ունեմ»-ը հայտնվեց չգիտեմ որտեղ, ճիշտն ասած, «Հայաստան» դաշինքը կրճատվեց գրեթե երեք անգամ իր թվով: Ու հիմա, երբ հարցնում եք պարոն Ռուբինյանին, նա թուրք տեսել է, թե ոչ, լավ կլինի՝ նախապես ստուգեք՝ արդյոք ձեր խմբակցության կազմում կա՞ն մարդիկ, որոնք, օրինակ, շփվել են ադրբեջանցիների, թուրքերի հետ: Որովհետև պարզվում է՝ կան: Ու եթե պարզվում է, որ կան, հանրության ու ձեր ընտրողների աչքում դա լավ բան չի նշանակում: Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանո՞ւմ եք»,- ասաց պատգամավորը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Վահագն Ալեքսանյանը՝ Ռուբեն Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին