Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին

Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին
 

Ազգային ժողովի՝ օգոստոսի 2-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, թե քարոզարշավի ժամանակ տեղեկատվական տեռոր է եղել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածել է տեղեկատվություն, թե «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանություն ստանձնելու պարագայում հայերը գնալու են Դոնբաս:

«….Մի բան, որը որևէ կերպ չեք կարող ապացուցել, որովհետև որևէ հնարավոր հարթակում՝ առնվազն մեզ հետ առնչվող, նման տեղեկատվություն չի շրջանառվել, առավել ևս՝ խոսում եք Հանրային հեռուստաընկերության մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկին՝ երդման տեքստի ընթերցման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների՝ ոտքի չկանգնելուն, Աղաջանյանը հետաքրքրվեց՝ քաղաքական մշակույթի տեսանկյունից սա ի՞նչ ուղերձ էր հանրությանը:

«Տեքստը կարդացեք, մի տեքստ, որը խոսում է ՀՀ շահերի պաշտպանության և ՀՀ բարօրության մասին, ու դուք ոտքի չեք կանգնո՞ւմ: Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը:

Սա լավ սկիզբ չէ, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ՝ վերանայեք ձեր գործունեությունը»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմադիրներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին