Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբեն Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբեն Ռուբինյան

Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
 

Բարեբախտաբար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մանդատ՝ կազմելու Կառավարոթյուն: Մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը հաղթի և գա իշխանության, ընդդիմությունն իրականացնելու է իր ծրագիրը, և մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության և անի այն, ինչ խոստացել է անել, օրինակ՝ վերանայել խաղաղության պայմանագիրը, TRIPP-ի շուրջ պայամանվորվածությունը և այլն, ապա դա ակնհայտորեն և անխուսափելիորեն բերելու է պատերազմի:

Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոսոստի 2-ի նիստին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն:

Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հայաստանին պատերազմ սպասվո՞ւմ է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն:

Ռուբինյանը հայտարարեց. «Ո՛չ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը, և մենք այն շարունակելու ենք և հաջողությամբ հասցնելու ենք ավարտին:

Այո՛, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա:

Կարծում եմ՝ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբեն Ռուբինյան