Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբեն Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբեն Ռուբինյան

Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբեն Ռուբինյան
 

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, շնորհակալություն հայտնեց նաև ՔՊ կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվե տված 700 հազարից ավելի քաղաքացիներին, որոնք, ըստ նրա, «հստակ և աներկբա մանդատ են տվել ՔՊ-ին՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և խաղաղության օրակարգը՝ կազմելով Կառավարություն»:

«Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, հայկական ժողովրդավարությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը: Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության ու պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը:

Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին և ուզում եմ կրկնել հիմա՝ իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել: Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ, ձեր և մեր բոլորիս երեխաներն այդպես էլ չիմանան և չտեսնեն, թե ինչ է պատերազմը»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի և համոզմունքների համաձայն, առանց ընտրակաշառքի, չեն ընտրել ՔՊ կուսակցությանը, այսինքն՝ ընտրել են այլ ուժերի: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար և շեշտում եմ՝ խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով:

Սիրելի՛ ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք և լսում ենք: Ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել և տեսնում ենք, և ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ձեր ոչ բոլոր դժվարություններին և դժգոհություններին ենք արձագանքել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ»,- նշեց Ռուբինյանը՝ շեշտելով՝ խոստանում է, որ ամեն ինչ անելու են նրանց վստահությունը վերականգնելու համար:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբեն Ռուբինյան