Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Ն.Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ, որոնց մանրամասներին կանդրադառնամ առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով։

Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն.

ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին։

ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1.150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծամասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։

Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։

ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության, եւ բացատրում է իբր. «մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել են. ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել…»։

ՓԱԱՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլ.էներգիայի կորուստների թիվը, ինչը զգալի աճել էր զարտուղի միացումների (գողանալու) և ստվերային վաճառքների արդյունքում. այսինքն՝ ուրիշի սպառած էլ.էներգիայի դիմաց վճարել է մեկ այլ քաղաքացի, պետական ու համայնքային հիմնարկ, բիզնես միավոր։

Իսկ թերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգաարտադրողների (արևային կայաններ) արտադրած և ցանց հետ մղած էլ.էներգիայի քանակների վրա, որպեսզի ՀԷՑ-ը դրա դիմաց չվճարի քաղաքացուն և այդ արտադրանքով բալանսավորի «գողացված» ծավալները։

Ելնելով վերագրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլ.էներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները (բնականաբար՝ ոչ պատահական անձանց)։

Ըստ այդմ. հռետորական հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին իսկ շաբաթներին մեզ հայտնի դարձան տասնյակ և ավելի հավելագրման և թերգրանցումների փաստեր, որոնց անմիջապես հետևեցին ազատումներ, քրեական վարույթներ և ձերբակալություններ, իսկ իրենք՝ սեփականատերերը, շուրջ 10 տարվա կառավարման շրջանում անտեղյակ ու անհաղորդ էին այդ արգահատելի և հանցավոր մեխանիզմներից…

Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված և կան կալանավորվածներ.

1. ՀՀ ՊՆ թիվ N զորամաս,
2. ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն,
3. ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք,
4. ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս,
5. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ,
6. «Եղեգնաձորի փողոցային լուսավ.» ՀՈԱԿ,
7. «Մասիսի փողոցային լուսավորութ.» ՀՈԱԿ,
8. «Արմավիր» ՋՕԸ,
9. «Արտաշատ» ՋՕԸ,
10. «Շիրակ» ՋՕԸ,
11. Ղազանչիի պոմպակայան,
12. Թեղենիքի գյուղապետարան,
13. Հալիձորի գյուղապետարան,
14. «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ,
15. Սևանի համայնքապետարան,
16. Եղեգիսի համայնքապետարան,
17. Եղեգնաձորի համայնքապետարան,
18. Վարդաձորի մշակույթի տուն,
19. Շամբի միջնակարգ դպրոց,
20. Գանձակի մանկապարտեզ,
21. Վարդաշենի միջնակարգ դպրոց,
22. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց…

Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում #իրենց_ձեւով…

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան