Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,

Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:

Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է դրանից ավելի քան մեկ դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան՝ ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Վանդա միսս Ջոակիմը, նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։

Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով