«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը:

Հրապարակվել է: 23:33, 27 Հուլիս 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը:
«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը

Հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում` «Ռոսսելխոզնադզորի» Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության վերահսկողությամբ, ոչնչացվել է հայաստանյան ծագում ունեցող թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ, հայտնում են կառույցից։

Բաժանորդագրվիր Telegram-ում

«Այս միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։

2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները, Սմոլենսկի մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հայտնաբերել և կանգնեցրել են 39200 ծաղիկ։

Ըստ կառույցի` խմբաքանակը տեղափոխող բեռնատարը, որը վարել է Բելառուսի քաղաքացի, ուղևորվել է Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Սակայն ուղեկցող փաստաթղթերում բեռը հայտարարված է եղել որպես «առանց ալկոհոլի տոնուսավորող ըմպելիքներ»։

Բեռնատարի զննության ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայել են բուսասանիտարական և ապրանքին ուղեկցող փաստաթղթերը։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել, որ ծաղիկները հայկական ծագում ունեն։

2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող կարանտինային արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրա տարանցման նկատմամբ։ Սահմանափակումները կիրառվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։

Նշված ապրանքների մատակարարման արգելքի, ինչպես նաև դրանց անվտանգությունն ու օրինական տեղափոխումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այ խմբաքանակը ոչնչացվել է։

Փոխադրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել»,-հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը սահմանել էր Հայաստանում արտադրված ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի, հատապտղի, կաթնամթերքի ներմուծման արգելք։

Կիսվել:

Կարևոր

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 366.72
EUR/AMD 417.91
RUB/AMD 4.71
BTC/USD 64,899
ETH/USD 1,948
SOL/USD 75.83

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ