ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր

ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել․

Սույն թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։

Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

«Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,-ասել է Կոնստանտինոս Ցիմարասը։

Մինչ հուշագրի ստորագրումը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, վերականգնվող էներգիայի և ջրային ոլորտների կարգավորման, սակագնային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, կարգավորող մեթոդաբանությունների կատարելագործման և կայուն ջրային կառավարման ոլորտներում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր