Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան

Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան
Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ և իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։ Այս մասին հայտարարել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

«Թե ինչ դժվարությունների ենք հանդիպել այս ճանապարհին, տեղյակ են քչերը, բայց թե ինչ հաջողություններ ենք գրանցել՝ տեսանելի է բոլորիդ։ Ես պարբերաբար հաշվետվություն եմ ներկայացրել մեր թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքների մասին։

Եթե կհիշեք, 2021թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի. «ՈՒզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում և ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետևապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին և համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։

Հավատացա՛ծ եղեք, ինպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը և իմ մարզը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր համայնք և մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ի՛ գործ։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան