Միքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Միքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր

Միքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր

Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
 

2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան։


Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ Կառավարությանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար, որը այսօր անզեն աչքով տեսնում է յուրաքանչյուր երևանցի և հայ մարդ, ինչու չէ` բազմահազար զբոսաշրջիկներ նույնպես։


Իսկ հիմա` 2026 թվականի Հունիսի 7-ի Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կրկին բարձր վստահության քվե տալուց հետո, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության քվե տալով, ես` լինելով իմ կուսակցության և քաղաքական թիմի պատգամավորական ցուցակում, ձեր ձայների շնորհիվ ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։


Հիմա, ելնելով պաշտոնի անհամատեղելիությունից, դադարեցնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները` աշխատանքս շարունակելու համար ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավոր։


Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ` ինչպես ինձ տեսել եք, և հենց Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը ավելի տեսանելի և պետական բարձր մակարդակում իմ ներդրումը ունենալու ցանկությամբ է պայմանավորված այս որոշումս։

Աստված պահապան բոլորիս։
Փա´ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Միքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր