Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին.

Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին.

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 17-ին մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում են նախարարությունից։ Ներկա էին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։ Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին և վետերաններին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ կառույցի կայացման և զարգացման 35-ամյա ուղին ձևավորվել է բազմաթիվ մասնագետների նվիրված, պատասխանատու աշխատանքի, հարուստ փորձի և մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Ներքին գործերի նախարարության համակարգի կարևորագույն կառույցներից է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի հանրության անվտանգության ապահովման, սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։ Նախարարի խոսքով՝ ոլորտի հետագա զարգացումն այսօր պահանջում է շարունակական արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրում, մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների հետ սերտ և համակարգված համագործակցություն։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են ծառայության շարունակական զարգացումն ու տեխնիկական վերազինումը՝ Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ։

Նա կարևորել է նաև համայնքների սեյսմիկ ռիսկերի գնահատման և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ ստացված արդյունքները պետք է դառնան տարածքային զարգացման և պլանավորման գործընթացների անբաժանելի մասը։

Նախարարը բարձր է գնահատել ծառայության մասնագետների ամենօրյա, հաճախ հանրության համար անտեսանելի, սակայն չափազանց պատասխանատու աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգը ճանաչում և հեղինակություն է վայելում նաև միջազգային մասնագիտական շրջանակներում, ինչը ծառայության անձնակազմի թիմային, հետևողական և բարձր մասնագիտական աշխատանքի արդյունքն է։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին և վետերաններին՝ ընդգծելով նրանց տարիների նվիրված ու հետևողական աշխատանքի կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ծառայության զարգացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական աջակցության համար՝ նշելով, որ ձեռքբերումները նաև այդ հետևողական աջակցության արդյունքն են։

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին.