Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մայիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ):

Սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:

Ի մասնավորի՝

- արտադրական շինություններում չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

- արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացման վտանգից,

- չեն եղել պայմաններ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման համար,

- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղի ներքին մակերևույթի կառուցվածքը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ