Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետության անկախության վերահաստատումից չորս տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Այս օրն առիթ է վերարժևորելու յուրաքանչյուրիս դերը սահմանադրական արժեքների պահպանման և դրանց գործնական իրացման գործում։ Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Արդարադատության համակարգի առաջնահերթ խնդիրն է նպաստել, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու երաշխիքները լինեն ոչ միայն հռչակված, այլև իրական և հասանելի յուրաքանչյուր մարդու համար։

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը՝ այն կանոնների և սկզբունքների ընտրությունը, որոնց հիման վրա ապրում, համագործակցում և կազմակերպում ենք մեր հանրային կյանքը։

Այն մեծ առաքելություն ունի ձևավորելու ոչ միայն պատասխանատու պետություն, այլև պատասխանատու հասարակություն, որտեղ իրավունքի նկատմամբ հարգանքը, փոխադարձ վստահությունն ու հանրային պատասխանատվությունը դառնում են համակեցության բնական հիմք։

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»,- գրել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան