Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Խոսքի զգալի մասը նա նվիրել է ամերիկյան ինքնության, մշակույթի և ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև կտրուկ քննադատել է կոմունիզմը՝ այն անվանելով երկրի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», այդ թվում՝ որոշ նոր ներգաղթյալների կողմից, որոնք, ըստ Թրամփի՝ «կիսում են ամերիկյան կենսակերպին և մեծ հաջողությանը հակասող գաղափարներ»։ Նա նաև կոմունիզմն անվանել է «Սահմանադրության թշնամի», «1776 թվականի հուլիսի 4-ի թշնամի» և ընդհանրապես՝ «Ամերիկայի թշնամի»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան ազատությունը երկուս ու կես դար պահպանվել է ոչ միայն Սահմանադրության, այլև ժողովրդի մշակույթի և բնավորության շնորհիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին փորձեր են արվել «փոխել այս բացառիկ բնավորությունը, կտրել ամերիկացիներին իրենց սեփական պատմությունից» և զրկել երկիրն իր ինքնությունից։

«Մենք մեր երկրին կվերադարձնենք իր ինքնությունը։ Ամենից առաջ ամերիկացիները սիրում են ազատությունը»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկացի լինելու համար պարտադիր չէ ծնվել ԱՄՆ-ում, «սակայն անհրաժեշտ է սիրել երկիրը և այն, ինչ կառուցվել է»։

Անդրադառնալով ԱՄՆ անկախությանը՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է. «250 տարվա պատմությամբ Ամերիկան աշխարհի ամենահին հանրապետությունն է։ Մենք աշխարհի ամենաազատ ժողովուրդն ենք։ Մենք ունենք աշխարհի ամենաարդար և ամենակայուն Սահմանադրությունը։ Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք։ Եվ Աստծու շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները մարդկության պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենահաջողակ, ամենաշատ ձեռքբերումներ ունեցած և ամենաբացառիկ պետությունն է»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ