Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։

Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։

Երևանի գլխավոր մշակութային և քաղաքաշինական հանգույցի՝ Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։ Քաղաքաշինության և անշարժ գույքի ոլորտի առաջատար «Ռենշին» ընկերությունը և «Ջի Թի Բի Դիվելոփմենթս»-ը (GTB հոլդինգ) ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր։

 

Գործարքի համաձայն՝ «Ռենշինը» ձեռք է բերել Կասկադ համալիրի նախագծի բաժնեմասը։ Այսպիսով, մայրաքաղաքի ամենախոշոր նախագծերից մեկի իրագործմանը միանում է մի ընկերություն, որն ունի ավելի քան 24 տարվա էքսպերտայնություն և շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման փորձառություն։

 

«Ռենշինի» պորտֆելում արդեն իսկ ընդգրկված են մայրաքաղաքի ճարտարապետական լանդշաֆտը վերափոխող այնպիսի խոշորագույն նախագծեր, ինչպիսիք են Artlife Kempinski Residences Yerevan-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնը (WTCY), հայաստանյան առաջին երկնաքերերի Skyline թաղամասն ու նոր մեկնարկած «Թումանյան 8»-ը։ Սա փաստում է, որ Կասկադի զարգացումն իրականացվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտներով և մասնագիտական խիստ վերահսկողությամբ։

 

«Մեզ համար Կասկադը շատ ավելին է, քան ուղղակի քաղաքաշինական ծրագիր. այն Երևանի իսկական սիրտն ու հոգին է: Ստորագրելով այս հուշագիրը՝ մենք պատասխանատվություն ենք ստանձնում նոր շունչ հաղորդելու մայրաքաղաքի կարևորագույն այցեքարտին՝ ապահովելով անզիջում որակ և միջազգային լավագույն չափանիշներ։ Գնահատելով մեր գործընկերների կողմից նախագծի մեկնարկի ապահովումը՝ մենք այժմ մեծ վստահությամբ միանում ենք այս գործընթացին։ Մեր նպատակն է ավելի քան երկու տասնամյակի մեր ողջ փորձառությունն ուղղել Երևանի արդիական դիմագծի կերտմանը՝ ստեղծելով նշանային մի կառույց, որը կգերազանցի թե՛ հանրության, և թե՛ մասնագիտական հանրույթի սպասելիքները», - նախագծի ճարտարապետական և քաղաքաշինական նշանակության մասին խոսելիս նշել է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը:

 

GTB հոլդինգի կողմից նման ռազմավարական գործընկերոջ ներգրավումը նույնպես թելադրված է մասշտաբային ծրագրի հաջողության ապահովման հրամայականով։ GTB Դիվելոփմենթ ընկերության  տնօրեն Գոռ Միքայելյանի խոսքով.

 

«Այս նախագծում մեր գլխավոր ուղենիշը Երևանի շահն է և Կասկադի լիարժեք հաջողությունը։ Հենց այս գիտակցումով էլ մենք ռազմավարական որոշում կայացրեցինք ուժերը միավորել քաղաքաշինական ոլորտի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» ֆինանսական անսասանությունը, ձևավորված բարձր հեղինակությունն ու մեգանախագծերի կառավարման բացառիկ փորձառությունը հանդիսանում են այն գլխավոր երաշխիքը, որ մեր համաքաղաքացիները վերջապես կստանան այն Կասկադը, որին երկար տարիներ սպասել են: Սա իսկապես աննախադեպ միավորում է՝ հանուն մեր քաղաքի ապագայի»։

 

Բացի բիզնես և քաղաքաշինական նպատակներից, գործընկերներին կապում է նաև սոցիալական բարձր պատասխանատվությունը. և՛ «Ռենշինը», և՛ GTB հոլդինգը ակտիվորեն աջակցում են հայաստանյան մշակութային ոլորտին՝ հանդիսանալով պատանի երաժիշտներին սատարող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավորներ:

 

Այս հուշագիրն ազդարարում է նախագծի գործնական փուլի մեկնարկը: Ակնկալվում է, որ առաջիկայում հանրությանը և մասնագիտական շրջանակներին առավել մանրամասն կներկայացվեն ծրագրի ճարտարապետական լուծումները, կառավարման մոդելն ու ներգրավված համաշխարհային գործընկերները։

 

Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։
Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Կասկադ համալիրի կառուցապատման գործընթացը թևակոխում է առավել դինամիկ և ռազմավարական զարգացման փուլ։