Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված իր ձգտումները: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը շարունակական հաջողություններ՝ բարեկամ Հայաստանի Հանրապետությունը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում:

Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ, որ Եգիպտոսը հպարտ է մեր երկու երկրները միավորող խորը արմատներ ունեցող պատմական հարաբերություններով և բարեկամության առանձնահատուկ կապերով: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու և հարաբերություններում աճող դրական դինամիկան զարգացնելու համար՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մեծ հաճույքով եմ հիշում 2023 թ. հունվարին Ձեր բարեկամ երկիր կատարած իմ այցը, որի արդյունքներնարտացոլում էին մեր երկու ժողովուրդների համատեղ քաղաքական կամքը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հորիզոններ բացելու համար: Ես նաև երախտագիտությամբ եմ հիշում 2024 թ. մարտին Եգիպտոս կատարած Ձեր այցը, որը կարևոր հնարավորություն էր՝ հետևելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգման ոլորտում ձեռք բերված առաջընթացին: Այս առումով ես կցանկանայի գնահատել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող մշակութային և մարդկային կամուրջ:

Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը և համակարգմանը, որը կնպաստի եգիպտա-հայկական հարաբերությունների, երկկողմ գործընկերության ամրապնդմանը և մեր երկու բարեկամ ժողովուրդների համար հետագա առաջընթացին և բարգավաճմանը»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։