Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Նիկոլ  Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Փաշինյան

Մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ: Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։

Տիկին նախագահ, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ։ Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական՝ տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ-ի աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական։

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-ի անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։ Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց։ Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։

Լիահույս եմ, որ ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»,- ասաց ՀՀ վարչապետը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան