Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՍԴ դիմած ուժերի միջնորդություններին:

«Մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին»,- ասել է Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են գնահատվում քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, նախարար պատասխանել է, որ դրանց անդրադարձել են ավելի վաղ հայտնած դիրքորոշումներում և բարձրացված հարցերում, իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները։

««Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևերը»»,- ասել է նա և շեշտել, որ մյուս 2 ուժերի հետ կապված՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իր կողմից վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։

Գալյանն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Ըստ նրա, արդյունքների անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի ներկայացրած փաստարկներում առկա չեն:

«Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից՝ մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք»,- նշել է նախարարը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան