Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա

Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած 3 հոգուց բաղկացած պատվիրակության՝ Երևան կատարած այցի նախօրեին ռուսական և հայկական լրատվամիջոցները գրում են, որ այցի նպատակն է նախապատրաստել 300հզ․ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստան և նույնքան հայերի վերաբնակեցումն Ադրբեջան:

Մեկնաբանելով «News Media»-ի գլխավոր տնօրեն Ա․ Գաբրելյանովի գրառումը՝ ադրբեջանական «Bakı-xeber» կայքը նշել է․

«Առաջին՝ 300հզ․ ադրբեջանցիների վերաբնակեցման համար չկա ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ հասարակական-քաղաքական նախադրյալ։ 1988 - 1991 թթ․-ին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների և նրանց սերունդների թիվը կազմում է մոտավորապես 250-300 հզ․ մարդ։

Նրանց վերադարձի իրավունքի հարցն Ադրբեջանը բարձրացնում է միջազգային հարթակներում, սակայն դա չի նշանակում զանգվածային գաղթ։ Խոսքը կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին է, ոչ թե՝ հարկադիր բնակեցման։ Երկրորդ՝ 300հզ․ հայերի՝ Ադրբեջան վերաբնակեցման թիվը նույնպես չափազանցված է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հայ բնակչության թիվը կազմում է մոտ 100-120 հզ․ մարդ։

Նրանց մի մասը մեկնել է երրորդ երկրներ։ Երրորդ՝ պատվիրակությունների փոխադարձ այցելություններն ուղղված են խաղաղության պայմանագրին, սահմանների սահմանազատմանը, հաղորդակցությունների բացմանը և հումանիտար հարցերին։ Եթե կա բնակչության փոխանակման նման զգայուն թեմա, ապա այն պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, բաց հայտարարություններով և միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Մինչ օրս ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը, ո՛չ էլ միջնորդները նման ծրագրի մասին չեն հայտարարել։

Ռուսական և հայկական լրատվամիջոցներում նմանատիպ լուրերը հաճախ տարածվում են հասարակության կարծիքը ստուգելու, բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու կամ ներքին լսարանին ուղերձ փոխանցելու նպատակով։ 300 հզ․ թիվը նույնպես խորհրդանշական է, կարծես նպատակ ունեն ստեղծել «մեկը մեկի դիմաց» փոխանակման տպավորություն։  300 հզ․ անձանց փոխադարձ բնակեցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերադարձի հարցն օրակարգում է, սակայն այն կամավոր, անհատական և միջազգային իրավունքի շրջանակում քննարկվող գործընթաց է, ոչ թե մեխանիկորեն բնակչության փոխանակում է»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա