Մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց․ Փաշինյանը՝ Պուտինին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց․ Փաշինյանը՝ Պուտինին

Մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց․ Փաշինյանը՝ Պուտինին
Մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց․ Փաշինյանը՝ Պուտինին

Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։ Այս մասին Կրեմլում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության համար, որը ես միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Ղարաբաղի հարցով մենք բազմիցս ենք դա քննարկել, հիմնականում աշխատանքային ձևաչափով։

Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։

Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»,-ասել է Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց․ Փաշինյանը՝ Պուտինին