Ռուսաստանի հետ քննարկում ենք նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը․ Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանի հետ քննարկում ենք նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ քննարկում ենք նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը․ Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի հետ քննարկում ենք նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը․ Փաշինյան

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հայտնել է, որ այժմ շատ սերտ աշխատում են ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք քննարկում ենք նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այս հարցերը քննարկում ենք ոչ միայն ռուսաստանյան գործընկերների, այլ նաև այլ գործընկերների հետ, որովհետև փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»,-նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հույս էր հայտնել, որ էներգետիկայի ոլորտում իրավիճակը կկարգավորվի։

«Այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»,-ասել է նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանի հետ քննարկում ենք նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը․ Նիկոլ Փաշինյան