Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին.Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին.Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին.Վահագն  Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին, նկատեց՝ նրանց թվում կան պատգամավորներ՝ սիրում են խոսել կոռուպցիայից, իրենց մեղադրում պարգևավճարներ ստանալու համար: 

Պատգամավորի խոսքով՝ ելույթում կանդրադառնա աշխատավարձերին ու նրան, որ փորձում են դա ներկայացնել որպես կոռուպցիա:

«2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատավարձը եղել է 400 հազար դրամ, այդ նույն թվականի դոլարային ինդեսքով՝ դա կազմել է 1310 դոլար: Նրա ու նրա ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Սա ունեցվածքի մի մասն է, որը հնարավոր է եղել պարզել: Վստահ եմ՝ եղել են բաներ, որ հնարավոր չի եղել պարզել: Այդ ունեցվածքին հասնելու համար Քոչարյանը պետք է աշխատեր 12 հազար 722 տարի կամ 152 հազար 671 ամիս: Ենթադրենք՝ ամեն ամիս պարգևավճար է ստացել: Եթե ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստանար, դրա համար նրան պետք կլիներ 75 հազար ամիս: 

Կամ խոսում են, ասում են՝ պատգամավորները ստացել են 600 հազար դրամ պարգևավճար: ՀՀ քաղաքացիները դա կարող են համարել լավ կամ վատ, դա այլ հարց է»,- հայտարարեց պատգամավորը: 

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին, Ալեքսանյանը հիշեցրեց՝ պետական ապարատում նրա ամենաբարձր աշխատավարձը եղել է 600 հազար դրամ, իսկ նրանից ու ընտանիքից պահանջվում է բռնագանձել 20 միլիոն դոլար:

«Որպեսզի այս 20 միլիոն դոլարը մարդը 600 հազար դրամ աշխատավարձով ունենա, պետք է աշխատի 13 333 ամիս»,- ասաց պատգամավորը: 

Նրա խոսքով՝ անհամեմատելի է պատգամավորի 1000 դոլարի պարգևավճարը բերել նույնականացնել վերոնշյալ 200 միլիոն դոլարի և 20 միլիոն դոլարի հետ:

Դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց՝ երբ խոսում են ինքնությունից, երբ հայտարարում են, թե Արարատը իրենց ինքնությունն է, Ալեքսանյանը հակադարձեց՝ ասելով, թե նրանց ինքնությունը այդ 200 միլիոն դոլարն է:

«Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը (պատգամավոր - խմբ.) չի լինելու նրա կողքին: Սա քաղաքական կանխատեսում է»,- ասաց պատգամավորը: 

Ըստ Ալեքսանյանի՝ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ է փորձում անել ընդդիմությունը:

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, պարոն Մինասյան (պատգամավոր Արծվիկ Մինասյան - խմբ.), որ այդ դրոշները ձեր դիմացից հանեք, որովհետև սրանից մոտ 2-3 տարի առաջ այդ ամբիոնից ձեր քաղաքական խմբակցությունը հայտարարում էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի չկա ՀՀ: Դուք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեցիք, լուծարեցիք ԼՂ-ն, չկա փաստացի ձեր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղը, բայց դուք այսօր եկել եք, քարոզարշավի եք մասնակցում, քաղաքացիների հետ եք հանդիպում, սոցիալական հարցեր եք բարձրացնում: Հազար ներողություն՝ ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին»,- նշեց պատգամավորը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին.Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին