«Ակադեմիական քաղաքի» բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

«Ակադեմիական քաղաքի» բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար

Հրապարակվել է: 20:17, 26 Փետրվար 2026

Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը:

Բաժանորդագրվիր Telegram-ում

«Պետք է հիշեցնեմ, որ մենք 2023 թվականի հոկտեմբերի19-ին հաստատել էինք Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, և սա պարունակում է մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»,- նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ներկայացրեց նաև վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը։ «Մենք սկզբից իսկ կարևորել ենք, որ ծրագիրը մշակվի միջազգային լավագույն փորձի հիման վրա և համապատասխանի ժամանակակից քաղաքաշինական, կրթական և տեխնոլոգիական չափանիշներին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։ Բացի դրանից՝ գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով։

«Մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, և այն ներկայացվել է մեր օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման: Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպության կողմից մշակվել է նաև «Ակադեմիական քաղաքի» քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման և այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը: «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ «Ակադեմիական քաղաքի» կառավարման համակարգը:

Ներկայումս «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով: Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու: Կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները: Ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում, ինչը շատ կարևոր է:

«Ակադեմիական քաղաքի» շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնեու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված և պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այս սկզբունքը, համաձայն որի՝ մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով սեփական երկրում բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները: Տաղանդների զարգացման ծրագիրն իրականցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել «Ակադեմիական քաղաքի» էության հստակ և ճիշտ հաղորդակցությունը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը:

Հայեցակարգում նկարագրվում է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի: Նախատեսվում է նաև իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները, և առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ. առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրաընկելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն, և կիրականացվի նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քմ, ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ իր կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով:

«Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք. մասնավորապես, այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման աշխատանքների համար մրցույթները, զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային և կազմակերպչական հարցերը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև հայտնեց, որ նախորդ տարի մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները: «Դա կարևոր եմ համարում, որովհետև տարածքը պետք է պատրաստ լինի շինարարական աշխատանքների համար: 2.7 հա տարածք մաքրվել է աղբից, և շուրջ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից: Սա հնարավորություն է տալիս, որ այս նախապատրաստական աշխատանքներից հետո կարողանանք մեկնարկել բուն գետնի վրա ենթակառուցվածքների հետ կապված գործերը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Կիսվել:

Կարևոր

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 377.04
EUR/AMD 444.91
RUB/AMD 4.90
BTC/USD 66,828
ETH/USD 1,989
SOL/USD 84.96

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ