«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը․ Սամվել Կարապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը․ Սամվել Կարապետյան

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը․ Սամվել Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։ Երկրորդ. շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝ -զարգացնել տնտեսությունը, -ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, -ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, -վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, -ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, -երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, -պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»։ Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար «Տաշիր ընկերությունների» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն այս պահին երկամսյա կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը․ Սամվել Կարապետյան