Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի Ձեր կարգավիճակը. Ավանեսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի Ձեր կարգավիճակը. Ավանեսյան

Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի Ձեր կարգավիճակը. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ Երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը:

«1. 2025 թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ:

Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը:

Եթե Ձեր աշխատավարձը 2026 թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո, ապրիլի 1-ից կակտիվանա Ձեր կարգավիճակը:

2. Եթե Ձեր 65 տարին լրանում է հունվարին, կամ ստանում եք որևէ կարգավիճակ, որը օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ` հաշմանդամության կարգ),

ապա փետրվարի 1-ին մենք, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած Ձեր կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում ենք Ձեր տվյալները և մարտի 1-ից Ձեր ապահովագրության փաթեթը ակտիվանում է:

3. Եթե ձեր կարգավիճակը փոխվել է այնպես, որ այլևս պետության կողմից ապահովագրված անձ չեք (օրինակ` լրանում է Ձեր 18 տարին), ապա ապահովագրվածի Ձեր կարգավիճակը կդադարի 18 տարեկանը լրանալու օրվան հաջորդող ամսի 1-ից:

Ռեզիդենտության պայմանի փոփոխության կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում, այս մասին վկայող Ձեր տվյալը փոփոխվում է տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորցնում եք այդ ամսաթվից»,- գրել է նախարարը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի Ձեր կարգավիճակը. Ավանեսյան