Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին

Մինչև այժմ Ղարաբաղում բնակված տասը հայեր և ազգությամբ ռուս Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստան։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թորոսյանն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխվածների բոլոր կարիքները պետությունը հոգում է:

«Պատրաստվում ենք զբաղվել մեր հայրենակիցներով և 1 մեր քաղաքացիով, այնպես, ինչպես զբաղվել ենք մնացած հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների հարցերով: Հենց հիմա էլ մեր մասնագետները մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետների հետ զբաղվում են նրանց հարցերով: Բոլոր կարիքները հոգալու ենք. կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի:

Ես խնդրում եմ պարզապես չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք՝ նաև հաշվի առնելով, թե ինչպիսի հանգամանքներով են իրենք եկել: Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կուզենան խոսել, արդեն իրենց ցանկությունն է: Այս պահին վստահ եղեք, որ նրանց բոլոր հարցերով զբաղվում են, նրանց դիմումը տեղափոխվել Հայաստան, ինչպես տեսնում եք, բավարարվել է»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին