Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրողներից․ Հայաստանում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում կինոպրեմիերայի տեսքով․ Սաֆարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրողներից․ Հայաստանում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում կինոպրեմիերայի տեսքով․ Սաֆարյան

Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրողներից․ Հայաստանում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում կինոպրեմիերայի տեսքով․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ կարևոր ահազանգ է ստացել Ռուսաստանում ապրող հայրենակիցներից։ Ըստ քաղաքագետի, առաջիկայում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում Հայաստանի ներսում, որն այս անգամ իրականացվելու է կինոպրեմիերայի տեսքով։ 

«Նախ Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 29-ից, իսկ հետո Հայաստանում՝ փետրվարի 5-ից պլանավորված է «Արարատ 73» վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Ֆիմի պաշտոնական ղեկավարը Վալերի Սահարյան է, թեպետ մեր աղբյուրները պնդում են, որ գաղափարը գալիս է Ռուսաստանի իշխանություններից։

Ըստ ռուսաստանյան մեր իրազեկ աղբյուրների՝ ֆիլմը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ պետական ֆոնդից և դա հստակ է։ Ակնհայտ է, որ չլիներ այս ֆիլմի ու նրա սցենարի պահանջվածություն Կրեմլի կողմից, Ռուսաստանը պետական ֆոնդից երբեք ու երբեք չէր ֆինանսավորի Հայաստանի ու նրա լեգենդար որդիների մասին ֆիլմի ստեղծմանը։ 

Ֆիլմի համար ընտրվել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոգեշնչման աղբյուր լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի 1973-ի տրիումֆը, դրա լեգենդար հեղինակներից Նիկիտա Սիմոնյանը, հստակ իմանալով այդ մեծ հաղթանակի ու բերկրանքի հանդեպ հասարակության կարոտաբաղձությունը և ենթադրվող հետաքրքրվածությունը։

Բայց ամբողջ սյուժեն, համաձայն քաջատեղյակ աղբյուրների, միտված է Ռուսաստանի համար «հայանպաստ» իմիջի ձևավորմանը։ Ռուսաստանի իշխանություններն ու այդ ֆինանսավորումը հաստատած շրջանակները ի նկատի են ունեցել վերջին 5 տարիներին Հայաստանում Ռուսաստանի՝ խայտառակ անկում ունեցած հեղինակությունը,  հանրային կարծիքի հարցումներով բարեկամական երկրների խմբից նրա անցումը ոչ բարեկամական երկրների խումբ, որոշել են հայ ժողովրդի համար նոստալգիկ ու անմոռանալի հաջողության այդ պատմության մեջ հորինել Ռուսաստանի հայամետության թեման ու այն ներկայացնել մեր հանրությանը։ 

Մասնավորապես, ըստ այդ ֆիլմի սցենարին քաջածանոթ աղբյուրների՝ ֆիլմի նպատակն է ցույց տալ, որ այն ժամանակ Խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը Շերբիցկու գլխավորությամբ Հայաստանի հավաքականին պարտության մատնելու համար նենգ մեթոդների էր դիմում, կուլիսներում  քայլեր էր կատարում, բայց Մոսկվան Հայաստանի կողմն էր: Իհարկե, սցենարիստները թքած են ունեցել այդպիսի սյուժեից բխող բանական հարցադրման վրա, թե եթե դա նույնիսկ այդպես է եղել, ինչո՞ւ պետք է խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը սեփական «Դինամո Կիև»-ին թողնեին ու գործեին Հայաստանի Արարատի օգտին, սակայն ֆիլմի հետապնդած հաջորդ նապատակը օգտագործված  բազմաթիվ դրվագներով ու ֆուտբոլային թեման օգտագործելով հակաուկրաինական տրամադրություններ ստեղծելն է: 

Բայց ֆիլմի առավել կարևոր ու անուղղակի ուղերձն է՝ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ է եղել, ռուս «եղբայրը» կանգնել է կրտսեր «եղբոր» կողքին ու թույլ չի տվել «նենգ պետություններն ու ազգերը» դավադրություններով նրանից խլեն հաղթանակը, կամ Հայաստանը հաղթել է երբ Ռուսաստանի հետ մեկ միութենական պետության մեջ է եղել։ 

Ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունով ու քաղհասարակությունով զգույշ և ուշադիր պետք է լինենք՝ թույլ չտալու Հայաստանում նման քաղաքական թիրախներ հետապնդող քաղաքական ֆիլմի ցուցադրությունը և պահանջենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մինչև ֆիլմի ցուցադրությունը համոզվել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ ու պատմական փաստերի աղավաղում չի պարունակում, որևէ երկրի դեմ տրամադրություններ ստեղծելուն ուղղված չէ։ Հակառակ դեպքում նման ֆիլմի ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում պետք է արգելվեն և պատիժներ սահմանվեն այն մասնավոր կինոդահլիճների հանդեպ, ովքեր գիտակցաբար կդառնան նման հիբրիդային գրոհի «հեռարձակողը»։ 

Խրախուսվում է սույն մտահոգության ու տեղեկատվության լայն տարածումը։ Պատրաստ ենք բոլոր շահագրգիռ անձանց հետ քննարկել մեր համաքաղաքացիական վերաբերմունքի արտահայտման ձևերը»,- գրել է Սաֆարյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրողներից․ Հայաստանում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում կինոպրեմիերայի տեսքով․ Սաֆարյան