Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը. Վահե Հովհաննիսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը. Վահե Հովհաննիսյան

Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Սիրելինե՛րս,

ընդդիմադիր դաշտին սպասարկող և այդ դաշտից սնվող մեդիահարթակներն ու «բլոգերները» խոսքի ազատության տարածքը վերածել են հրապարակային նվաստացման արտադրամասի։ Նկատում եմ, որ վերոնշյալների կողմից ստեղծված «բովանդակությունը» սնվում է ոչ թե մտքից, փաստից կամ գաղափարից, այլ մարդու քթից, քաշից, սանրվածքի ձևից, հագուկապից։ Ավելի կարճ ասած՝ վերջիններս ոչ թե լուսաբանում կամ վերլուծում են կատարվածը, այլ, անցնելով բարոյական և էթիկական սահմանները, վարպետորեն պիտակ են փակցնում։ Սա լրագրություն չէ, սա խոսքի ազատություն չէ, սա համակարգված բուլինգ (հոգեբանական բռնություն) է՝ փաթեթավորված ստի, «հումորի», «սեփական կարծիքի», ցինիզմի հասնող անդրադարձի անվան տակ։

Բնականաբար, որպես կանոն, թիրախավորվում են կառավարող քաղաքական ուժը և այդ ուժին համակրող հայաստանցին։ Նպատակն ակնհայտ է․ այնքան նվաստացնել քաղաքական կոնկրետ դիրքորոշում ունեցողներին, այնքան մտնել նրանց քթի մեջ, այնքան «սևացնել» էժան ու վիրավորական ձևերով, մինչ այդ դիրքորոշում ունեցողն ի վերջո հանրային խոսք ասելիս անհարմար զգա։ «Լռեցնելու» այս տեսակ մեթոդն իհարկե կարող է աշխատել, բայց պետք է նկատել, որ նույն «հայտնի շրջանակները» մշտապես հենց այս մոտեցումն են կիրառել՝ ուրիշներին նվաստացնելու միջոցով քողարկելով սեփական ստորությունն ու անգործությունը։

Խորապես համոզված եմ, որ հայաստանցին այս հնացած մեխանիզմը ճանաչում է։ Հայաստանցին գիտի նաև, որ մարդու արտաքինը դարձնել քննարկման թեմա նշանակում է մի կողմից չունենալ բարոյական արժեքներ և մտավոր ռեսուրս, մյուս կողմից՝ ընտրել հեշտ ճանապարհը՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Հայաստանցին հասկանում է, որ այս երևույթը վտանգավոր է թիրախավորված մարդու համար, և այն նաև թունավորում է հանրային դիսկուրսը, նորմալացնում է ատելությունը, սովորեցնում է, որ նվաստացնելն ընդունելի է, եթե լայքերի քանակը մեծ է։

Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը։ Բլոգերը դառնում է խուլիգան ստահակ, երբ սկսում է բոդի շեյմինգ խրախուսել։ Վստահ եմ՝ հայաստանցիները սա ևս շատ լավ գիտակցում են և չեն կարող մարդու արժանապատվությունը վտանգել դիտումների ու լայքերի թվի հաշվին։

Ինչ-որ առումով գուցե նաև պիտի շնորհակալ լինել սպասարկու բլոգերներին և մեդիահարթակներին իրենց ակնհայտ գործելաոճի համար, որովհետև էլ կարիք չկա մեր ժողովրդին հիշեցնելու, թե հիստերիա և ատելություն գեներացնող այս փոքր խումբն իրականում իրենից ինչ է ներկայացնում և ում բերանով է խոսում»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը. Վահե Հովհաննիսյան