Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից. Ջուլհակյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից. Ջուլհակյան

Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից. Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնել է, թե Արցախի նախագահի ժ/պ համարվողը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին:

«Ուրեմն կարդում եմ՝ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող էջը հայտնում է, որ իրեն Արցախի նախագահի ժ/պ համարող մեկը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին:

Գուգլ եմ անում, տեսնեմ՝ ով է Կարեն Շաքարյանը: Պարզվում է՝ Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր է, որը մասնակցել է Սուրբ Ծննդյան առիթով արված ուխտերթին, ինչի պատճառով էլ ակնհայտորեն արժանացել է նման վերաբերմունքի:

Հերթական անգամ արձանագրում ենք, որ սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանական հայացքներ ունեցողը կամ նման կերպ ընկալվողը այլևս «դավաճան ղարաբաղցի» է: Լավ հերոսն ընդդիմադիր հերոսն է, ճիշտ այնպես, ինչպես հերոսածին մայր/հայր է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողը:

Քաղաքականապես չեզոքը կամ իշխանամետն այլևս հերոս չէ, հերոսածին չէ: Ու հետո մեծ-մեծ փրթում են արժեքներից, հասարակությունը պառակտելուց, սև ու սպիտակից: Սա է ձեր էությունը:

Հ.Գ. «Արևմտյան Հայաստանի նախագահ» Արմենակի ականջն էլ կանչի»,- գրել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից. Ջուլհակյան