Համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Ազգայի ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

Նշվում է, որ ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129,600 դրամ:

2026-ին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:

200,001 դրամից մինչև 500,000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:

500,001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8,500 դրամից 7,500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3,300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026-ի հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5,500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6,000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին:

Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր:

Նշվում է, որ երեք տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Այսպիսով, ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց