Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. Խաչատրյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. Խաչատրյան

Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. Խաչատրյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և Ասիական Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը թեմայի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, հիշեցրեց՝ այս ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ հայտնեց, թե վերջին շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ-ն ըստ էության մերժում է շատերին ՀՀ քաղաքացիություն տրամադրել:

Նա Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել շրջանառվող լուրերը, տվյալներ հրապարակել, թե մինչ օրս քանի հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանիսն է մերժվել: 

«Այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել: Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919-ը՝ չափահաս, և 8314-ը՝ անչափահաս: Մշակման մեջ է, այսինքն՝ քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, ասաց՝ նման տեղեկություններ չունի:

«Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք և որևէ նման ահազանգ չենք լսել»,- նշեց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. Խաչատրյան