NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ

NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում:

Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 21.10.2027, խմբաքանակ՝ 52940346АВ,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 31.10.2027, խմբաքանակ՝ 52940346АА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 14.04.2027, խմբաքանակ՝ 52940346ВА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանելիության ժամկետը՝ 15.04.2027, խմբաքանակ՝ 52950346ВА,

Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:

Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող Նեսթլե ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Nestle ֆիրմայի Nan կաթնախառնուդի որոշ խմբաքանակներ Եվրոպական երկրների վաճառքի կետերից հետ են կանչվել։ Նշվում է, որ պատճառը Cronobacter spp. բակտերիաներով հնարավոր վարակված լինելու կասկածն է:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ