Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ՝ Խաչքարերի պուրակում, բացվել է գորգով պատված խաղահրապարակ: Այն ամբողջությամբ պատված է EPDM տեսակի ռետինե հատակով, աշխարհի ամենամեծ հայկական գորգն է նախշազարդերով: Նաև խաղահրապարակում տեղադրվել է վիշապաքար: Խաղահրապարակը անվճար է, ներառական, դրանից կարող են օգտվել 0-12 տարեկան երեխաները: Նման ևս մեկ խաղահրապարակ կլինի նաև Միսակ Մանուշյանի պուրակում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 15-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց մասնավոր ընկերություններին խաղահրապարակի կառուցմանն աջակցելու համար, ապա խոսքն ուղղեց մյուս գործարարներին:

«Իրականում սա [որպես] որոշակի մեսիջ թող ընդունեն մեր գործընկերները, որ Երևանի քաղաքապետարանը գործընկերությունը հասկանում է սոցիալական ծրագրերով: Շատ լավ է գործունեություն իրականացնել Երևան քաղաքում, շատ լավ է օգտվել այն բոլոր ենթակառուցվածքներից, որոնք այս քաղաքը մատուցում է ձեզ, որպեսզի ձեր բիզնեսը հարմար իրականացնեք, բայց խնդրում եմ նաև չմոռանալ, որ դուք այս հասարակության և քաղաքի մասնիկն եք:

Հարգելի՛ գործընկերներ, մասնավորապես խոշոր բիզնեսին է վերաբերում, տեղից շարժվելու ժամանակը եկել է»,- ասաց նա:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը