Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի օպերատիվ արձագանքի շնորհիվ փողոցում հայտնված 76-ամյա պապիկը տեղափոխվել է խնամքի կենտրոն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի օպերատիվ արձագանքի շնորհիվ փողոցում հայտնված 76-ամյա պապիկը տեղափոխվել է խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի օպերատիվ արձագանքի շնորհիվ փողոցում հայտնված 76-ամյա պապիկը տեղափոխվել է խնամքի կենտրոն

Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի ֆեյսբուքյան էջից, դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարության ՄՍԾ կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:

«76-ամյա Վալերի Բարխուդարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
Ծառայությունը կիրականացնի նաև վերջինիս կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը»,- գրել է Նվեր Կոստանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով՝ աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքը ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդը արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում։

Մի քանի օր նա անցկացրել է կոշկակարի փոքրիկ բուդկայում՝ փորձելով պաշտպանվել ցրտից։ Վալերի Բարխուդարյանը ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։

Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի օպերատիվ արձագանքի շնորհիվ փողոցում հայտնված 76-ամյա պապիկը տեղափոխվել է խնամքի կենտրոն