Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան

Մենք «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախնական նախագծում մտածում էինք ունենալ հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում քաղաքացու հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք համակարգի շահառո՞ւ են այն անձինք, որոնք մի քանի տեղ են աշխատում, և նրանց աշխատավարձի հանրագումարն է կազմում 200 հազար դրամ և ավելի:

«Ըստ էության, ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազար դրամից ավելի լինի, որպեսզի նա 2026 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ:

Բայց 2027 թվականից, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»,- տեղեկացրեց նախարարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել է«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:

Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան