Բարեփոխումներ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բարեփոխումներ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում

Բարեփոխումներ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են՝ դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց կոմիտեի ներկայացրած մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։

Մասնավորապես՝

  • Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։
  • Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝
    - վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից,
    - աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։
  • Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝
    -    շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ,
    - անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ,
    -    անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։
  • Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի  քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։
  •  Շարժական գույք
    - առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով,
    - չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։
  • Անշարժ գույք
    - առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով,
    - չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։
  • Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։

 Նշված բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Բարեփոխումներ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում