Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը. Minval — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը. Minval

Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը. Minval

Ադրբեջանական Minval-ը, որը համարվում է կառավարամետ լրատվական, հերթական հոդվածն է հրապարակել, որտեղ խիստ քննադատության է ենթարկում պաշտոնական Թբիլիսիին։ Հոդվածը ամբողջությամբ նվիրված է վերջերս տեղի ունեցած մի իրադարձության, երբ վրացական կողմը հայտարարել էր, որ կթողնի՝ իր տարածքով ադրբեջանական վառելիքը տեղափոխվի Հայաստան, սակայն այն կլինի միանգամյա և անվճար։

Ադրբեջանական զլմ-ները մինչև Վրաստանի հայտարարությունն արդեն անդրադարձել էին ստեղծված իրավիճակին և դժգոհություն հայտնել Թբիլիսիի քաղաքականությունից։ Այսօր արդեն Minval-ում լույս է տեսել հաջորդ հոդվածը, որը կրկին սուր քննադատում և ընտրության առաջ է դնում վրացական կողմին։ 

Radar Armenia-ն ներկայացնում է ադրբեջանական հոդվածի խմբագրված տարբերակը։

«Բողոքը, որ բարձրացավ ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ հենց Վրաստանում, ստիպեց Թբիլիսիի իշխանություններին՝ արձագանքել և անել մի ժեստ, որը նրանք, հավանաբար, քաղաքականապես շահավետ էին համարում։ Հայտարարվեց, որ Վրաստանը «անվճար» կապահովի ադրբեջանական նավթամթերքի միանվագ տարանցում դեպի Հայաստան։

Սակայն նման միանվագ որոշումները չեն լուծում հիմնարար հարցը. ո՞րն է Թբիլիսիի իրական դիրքորոշումը երկարաժամկետ սակագների և մաքսատուրքերի վերաբերյալ։ Եվ ամենակարևորը՝ ո՞ւմ շահերն են ձևավորում այս քաղաքականությունը, որն այդքան անսպասելի է այն երկրի համար, որը տասնամյակներ շարունակ ապավինել է Բաքվի աջակցությանը և կառուցվածքային օգուտներ քաղել իր տարանցիկ կարգավիճակից։ 

Տրանզիտային մենաշնորհային վարձավճարների համար պայքարում Վրաստանը հանկարծակի առաջարկում է սակագներ, որոնք տրանսպորտը դարձնում են ոչ շահութաբեր։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանը փորձում է անցում կատարել հակամարտության տրամաբանությունից դեպի կապակցվածության տրամաբանություն։ Թբիլիսին ցուցադրում է վարքագծի այնպիսի մոդել, որն ավելի շատ նման է տարածաշրջանային փոխադարձ վստահության տորպեդահարմանը, քան՝ ռացիոնալ տնտեսական ռազմավարությանը։

Այս ընթացքը անխուսափելիորեն Բաքվին կանգնեցնում է այլընտրանքային ուղիներ փնտրելու անհրաժեշտության առջև՝ ոչ թե որպես ճնշման գործիք, այլ՝ որպես կանխատեսելիություն և ռազմավարական ինքնավարություն ապահովելու միջոց։

Ինչպես «Minval Politika»-ին հայտնել են Բաքվի և Երևանի միջև քննարկումներին ծանոթ աղբյուրները, Ադրբեջանն արդեն սկսել է գնահատել իր սեփական կարողությունները այլընտրանքային լոգիստիկ առանցք զարգացնելու համար։ Խորհրդային տարիներին կար երկաթուղի, որը կապում էր Բաքուն Ղազախի հետ, ապա շարունակվում դեպի Իջևան։ Այսօր Բաքուն քննարկում է այս հատվածի վերականգնման հնարավորությունը՝ այսօրվա Ղազախից մինչև Հայաստանի հետ ենթադրյալ սահմանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ նախնական գնահատումն արդեն սկսվել է. ուսումնասիրվում են այս հատվածի հնարավոր վերականգնման տեխնիկական պարամետրերը, արժեքը և ժամկետները, որոնք թույլ կտան որոշակի տարանցիկ փոխադրումներ դուրս բերել վրացական կախվածությունից։ Այնուհետև բեռները կարող են սահմանը հատել ավտոմոբիլային ճանապարհով և ավելի խոր շարժվել դեպի Հայաստան՝ լիովին կենսունակ լուծում ժամանակակից լոգիստիկայի տեսանկյունից։

Զուգահեռաբար ուսումնասիրվում է լիարժեք ճանապարհային երթուղիների տարբերակը։ Երթուղին դեռևս վերջնականապես չի որոշվել. քննարկվում են այլընտրանքային միջանցքները և դրանց տնտեսական կենսունակությունը։ Սակայն այն փաստը, որ նման քննարկումներ են տեղի ունենում, խոսում է գլխավորի մասին. Ադրբեջանը դադարել է Վրաստանի տարածքով տարանցումը դիտարկել որպես միակ կամ անխուսափելի ուղի։

Ժամանակակից Հարավային Կովկասում տարանցիկ մենաշնորհը այլևս չի կարող ծառայել որպես քաղաքական ճնշման գործիք, այլ, ընդհակառակը, դառնում է խոցելիություն։ Հետևաբար, Թբիլիսիի փորձը՝ վերականգնելու լծակները արհեստական խոչընդոտների միջոցով, հակասում է ինչպես ժամանակի ոգուն, այնպես էլ Վրաստանի սեփական երկարաժամկետ շահերին։

Այսօր Թբիլիսին կանգնած է պարզ ընտրության առաջ՝ կամ ինտեգրվել համագործակցության նոր տարածաշրջանային մոդելին, կամ հետևել, թե ինչպես են զարգանում ուղիները, որոնցում իր ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ։ 

Հիմա Թբիլիսիի հերթն է. արդյո՞ք այն պատրաստ է անցնել կարճաժամկետ շահույթներից այն կողմ և ընդունել ռազմավարական գործընկերություն»։

Հիշեցնենք, որ նախօրեին Radar Armenia-ում հրապարակված հոդվածը ամբողջական անդրադարձ է կատարում թեմայի շուրջ վերջերս տեղի ունեցած իրադարձություններին և զարգացումներին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը. Minval