Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի

Հրապարակվել է: 16:11, 9 Դեկտեմբեր 2025
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։

Բաժանորդագրվիր Telegram-ում

Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․

  • դժբախտ պատահարները,
  • վնասվածքները,
  • հանկարծակի հիվանդությունները,
  • բժշկական տարհանումը
  • հայրենադարձությունը։

Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։

Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։

Կիսվել:

Կարևոր

Առողջապահություն և սոց. հարցեր

Արժույթներ

USD/AMD 377.84
EUR/AMD 445.25
RUB/AMD 4.93
BTC/USD 64,099
ETH/USD 1,860
SOL/USD 78.96

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ